top of page
Beach

Contact US

Email:

Phone:

818.858.3873

Follow:

  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • RSS

Thanks for submitting!

¹ Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։ ² Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։ ³ Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։ ⁴ Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։ ⁵ Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։ ⁶ Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ. ⁷ Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ.եւ կրտսերն՝ իմ հօր տանը. հօրս ոչխարներն էի արածեցնում։ ⁸ Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին։ ⁹ Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը։ ¹⁰ Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից,եւ օծեց ինձ իր իւղի օծումով։ ¹¹ Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տէրը չհաւանեց նրանց։ ¹² Ես ելայ այլազգու դէմ,եւ նզովեցի կուռքերը նրա։ ¹³ Առայ նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա,եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից։ (Սղ 150:1-13)

bottom of page